Ցուցադրվել է Դանիել Վարուժանի կյանքը ներկայացնող կարճամետրաժ ֆիլմը — Երկիր Մեդիա

Ցուցադրվել է Դանիել Վարուժանի կյանքը ներկայացնող կարճամետրաժ ֆիլմը

«Դանիել» ֆիլմը ներկայացված էր «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին:
daniel

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրվել է արեւմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի կյանքի վերջին շրջանը նկարագրող «Դանիել» կարճամետրաժ ֆիլմը, որում նկարագրված են 1915 թվականին բանաստեղծի ձերբակալության եւ սպանության դրվագները:

Ֆիլմը ցուցադրվել է նաեւ Գյումրիում, քանի որ նկարահանումը կատարվել է հենց այնտեղ: Այն հայերեն եւ անգլերեն լեզուներով է եւ ուղեկցվում է Դանիել Վարուժանի ստեղծագործությունների ընթերցմամբ:

«Դանիել» ֆիլմը ներկայացված էր «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին: Իսկ մինչ այդ ցուցադրվել է նաեւ համաշխարհային կինոփառատոններին եւ արժանացել մրցանակների: Առաջիկայում ցուցադրություններ են սպասվում նաեւ այլ երկրներում, կան մի շարք հրավերներ:

*

*