Դանիել Երաժիշտը ներկայացել է «Արքայական համերգ»-ով

Հնչել են թագավոր կոմպոզիտորների ստեղծագործությունները
daniel-erajisht

Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվել է «Արքայական համերգ» նախագիծը։

Նախաձեռնության հեղինակը ՀՀ վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտն է:

Ներկայացվել են թագավոր կոմպոզիտորների՝ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծի, կայսր Լեոպոլդ Առաջինի, Տիբո 4-րդ Նավարացու, թագուհի Մարգարիտ Նավարացու, Հենրիխ 8-րդի ստեղծագործությունները, որոնք մշակվել, համադրվել են Դանիել Երաժշտի կողմից։

Քանի որ հայերը դարեր շարունակ պետականություն չեն ունեցել, և մեզ ղեկավարել են կաթողիկոսները, ուստի եվրոպացի արքաների կողքին ներկայացվել է մեր թագավոր-հոգևորականների արվեստը՝ Կոմիտաս Աղցեցի կաթողիկոս (7-րդ դար), Ներսես Շնորհալի (12-րդ դար)։ Հնչել է նաև հայոց կառավարիչ, Դարոյնքի իշխան Աշոտ Պատրիկ Բագրատունու (7-րդ դար) շարականը։ Նա 5 տարի կառավարել է Հայաստանը, մեր երկիրն ազատել արաբ բռնակալներից, իր հարազատ Դարոյնքում կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին և եկեղեցու նավակատիքի առթիվ հեղինակել է «Զորս ըստ պատկերի Քում ստեղծէր» շարականը՝ նվիրված Խաչվերաց տոնին։

Երեկոյի ընթացքում հնչել են նաև Սեբաստիան Բախի` Ֆրիդրիխ Մեծի թեմայով «Երաժշտական ընծա» շարքից հատվածներ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները