Ծուղրութի հազարամյա ավետարանը նոր կյանք է ստացել

Ամբողջ գյուղի խիստ հսկողության տակ մասնագետները հենց տեղում են վերականգնել ձեռագիրը

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի վերականգնողական բաժնի աշխատակիցները ներկայացրել են 11 օր շարունակ դժվարին պայմաններում իրենց կատարած աշխատանքի արդյունքը:

Ծուղրութի հազարամյա  ավետարանը հայ մշակույթի   բացառիկ նմուշներից է: Ծուղրութցիների համար  էլ ավետարանը սուրբ մասունք է, եւ սերնդեսերունդ այն միմյանց են փոխանցում Սապոնջյաններ գերդաստանի ներկայացուցիչները:

Գրեթե ամբողջ գյուղի խիստ հսկողության տակ մասնագետները հենց տեղում են վերականգնել ձեռագիրը: Վստահեցնում են՝  թե՛ իրենք, թե՛  գյուղացիները գոհ են կատարված աշխատանքից:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները