Բացվել է «Զարդատառերով փայտե իրերի պատրաստման արհեստանոց՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի ցուցահանդեսը

Հաշմանդամություն ունեցող 10 երիտասարդներ մասնակցել են..
cucahandes

Ժողովրդական արվեստի կենտրոնում բացվել է «Զարդատառերով փայտե իրերի պատրաստման արհեստանոց՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի հաշվետու ցուցահանդեսը:

Այն նախաձեռնել եւ իրականացրել է Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս կառույցում համոզված են, որ հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրելու ամենակարեւոր գործոններից մեկը՝ աշխատանքային ուսուցման ու զբաղվածության խնդրի լուծումն է: Այդ նպատակով «Փյունիկ» միությունը կազմակերպում է ասեղնագործության, ուլունքագործության, տիկնիկագործության, խեցեգործության եւ այլ դասընթացներ:

Սաների աշխատանքները պարբերաբար ներկայացվում են ցուցահանդեսներին: Այս անգամ էլ հաշմանդամություն ունեցող 10 երիտասարդներ մասնակցել են փայտի գեղարվեստական փորագրության դասերին: Ցուցահանդեսին ներկայացված են նրանց պատրաստած եւ ձեւավորած փայտե իրերը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 23-ը:

*

*