Գրիգոր Գուրզադյանի բացառիկ ցուցահանդեսը՝ Երեւանում — Երկիր Մեդիա

Գրիգոր Գուրզադյանի բացառիկ ցուցահանդեսը՝ Երեւանում

Կայացել է երկու ընկերների ցուցահանդեսը
gurzadyan

«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, գրող, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանի բացառիկ ցուցահանդեսը:

Գրիգոր Գուրզադյանը աստղագիտության բնագավառում մի շարք գիտական սարքերի ու օպտիկական համակարգերի հեղինակն է: Ցուցահանդեսում առաջին անգամ ցուցադրվել է հանրահայտ նկարիչ Հովհաննես Զարդարյանի նորահայտ կտավը՝ մտերիմ ընկերոջ` Գրիգոր Գուրզադյանի դիմապատկերը:

Միջոցառումը նվիրված էր նաեւ Հովհաննես Զարդարյանի 100-ամյա հոբելյանին: Նկարիչ, ով իր արվեստում չէր սահմանափակվում միայն մեկ ասպարեզում: Նա իրեն դրսեւորել է բնանկարի, դիմանկարի, նատյուրմորտի ու սիմվոլիկ-այլաբանական կոմպոզիցիայի ժանրերում:

Պատրաստեց՝

Իզաբելլա Հովհաննիսյանը

*

*