Վարչապետը ներկա է գտնվել Creative Armenia-ի մեկ ամյակին նվիրված միջոցառմանը

«Յուրաքանչյուր երևույթի կարևորագույն կողմը մշակութայինն է»:
creativ-armenia-nikol-pashinyan-serj-tankyan-makunc-anna-hakobyan-arsine2 (1)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել Creative Armenia մշակութային հիմնադրամի մեկամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, հիմնադրամի հիմնադիր Կարին Հովհաննիսյանը, Creative Armenia-ի հիմնադիր խորհրդատվական խորհրդի անդամ, հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, հասարակական, մշակութային գործիչներ:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ իրականում յուրաքանչյուր երևույթի կարևորագույն կողմը մշակութայինն է:

«Քաղաքական այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան, իրականում մշակութային մի մեծ հակամարտության հանգուցալուծում էին և ըստ էության քաղաքական ասպարեզում մրցակցության ելան բռնության մշակույթն՝ ընդդեմ սիրո մշակույթի: Սիրո մշակույթը հաղթեց: Սա շատ գլոբալ փոփոխություն է Հայաստանի կյանքում, որովհետև ցավոք, մինչև վերջերս սիրո մշակույթն ընդունված էր համարել թուլության մշակույթ, իսկ բռնության մշակույթը՝ ուժեղության մշակույթ: Մենք ապացուցեցինք հակառակը և սա ամենակարևոր փոփոխությունն է, որ տեղի է ունեցել Հայաստանում: Այսօր էլ այդ փոփոխությունը շարունակվում է և հույս ունենք, որ այն դեռ երկար ու հետևողականորեն կարմատավորվի մեր քաղաքական ու հանրային կյանքում:

Այս փոփոխությունները հնարավոր դարձան, երբ հնարավոր դարձավ երկու քաղաքացու հարաբերությունների փոփոխությունը՝ հակամարտության մշակույթը փոխարինվեց համագործակցության մշակույթով: Այս փոփոխությունները չափազանց կարևոր են և սրանք իսկապես արմատական նշանակություն ունեն»,- մասնավորապես ասել է Նիկոլ Փաշինյանը:

Creative Armenia հիմնադրամի նպատակն է՝  բացահայտել Հայաստանի տաղանդավոր արվեստագետներին և նպաստել  մշակութային զարթոնքին:

creativ armenia nikol pashinyan

 

*

*