Complex-ը կազմել է այս ամառվա ամենասպասված ֆիլմերի ցուցակը

Խորհուրդ են տալիս դիտել...
parabellum

Complex պորտալը կազմել է 2019 թվականի ամառվա ամենասպասված ֆիլմերի ցուցակը: Առավել կարևոր կինոնկարների ցանկում, որոնք կցուցադրվեն մայիսին, ներառել են «Ջոն Ուիքի» երրորդ մասը, «Brightburn» թրիլլերը, Օլիվիա Ուայլդի «Booksmart» առաջին լիամետրաժ կինոն և Թեյթ Թեյլորի «Մա» սարսափ ֆիլմը:

Հունիսին լրագրողները խորհուրդ են տալիս դիտել «Dark Phoenix»«Men in Black», «Shaft», «The Dead Don’t Die» կինոնկարները և «Child’s Play» սարսափ ֆիլմը: Բացի այդ, ցուցակում տեղ է գտել նաև «Toy Story» մուլտֆիլմի չորրորդ մասը, որի համաշխարհային պրեմիերան պլանավորված է հունիսի 21-ին:

Հուլիսին կցուցադրվեն Արի Ասթերի «Midsommar» աշխատանքը, «Spider-Man: Far From Home» գերհերոսական ֆրանշիզայի շարունակությունը, «The Lion King» ռեմեյքը եւ Քվենտին Տարանտինոյի «Once Upon a Time in Hollywood» նոր նախագիծը:

Օգոստոսի առավել շատ սպասվող ֆիլմերի թվում հայտնվել են «Fast & Furious Presents: Hobbs & Shaw» և «Good Boys» ֆիլմերը: Ցուցակում նաև տեղ է գտել «It Chapter Two» սարսափ ֆիլմը, որը էկրան կբարձրանա սեպտեմբերին:

*

*