Չինաստանը ՀՀ-ին չորս շարժական կինոթատրոն կնվիրի

Շարժական կինոթատրոնները կընդգրկվեն ՀՀ մարզերում և Արցախում անցկացվող՝ «Մշակութային կանգառ» ծրագրում։
armen-amiryan

Հայաստանում Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց չորս շարժական կինոթատրոն կտրամադրի:

Մշակույթի նախարարության փոխանցմամբ, մարտի 2-ին` ՀՀ մշակույթի նախարարությունում, նախարար Արմեն Ամիրյանը և Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էռլունը շարժական կինոթատրոնների վերաբերյալ հուշագիր կստորագրեն։

Այդ հուշագրով կողմերը պայմանավորվում են, որ Հայաստանում Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց կտրամադրի 4 շարժական կինոթատրոն:

Շարժական կինոթատրոնները կընդգրկվեն Հայաստանի մարզերում ամբողջ տարվա ընթացքում անցկացվող՝ «Մշակութային կանգառ» ծրագրում։

*

*