«Ոչ մի բան չգիտեմ, մենակ գիտեմ, որ էսօր ծնունդնա»

...օրվա գլխավոր թեմաներից էր Չարենցը
gangraher-txa2
Լուսանկարը՝ Անի Ռափյանի

Երբևէ մտածե՞լ եք, որ յուրաքանչյուրս այս կամ այն անունը ասոցացնում ենք տարբեր բաների հետ:

Լավ մարդ, բանաստեղծ, փողոց , թղթադրամի վրայի «մարդը» …

Եթե հակառակ կողմից նայենք, ապա տրված բառերն էլ կարող ենք ասոցացնել տարբեր անունների հետ:

Իսկ եթե ասեմ «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում…»: Գուշակեցի՞ք…

Լրատվական սենյակում օրվա գլխավոր թեմաներից էր Չարենցը: Չարենցյան քննարկումներից ոգեշնչված ՝ ես և խմբագիրս որոշեցինք պարզել ՝ ի՞նչ գիտեն երիտասարդները Չարենցի մասին, ի՞նչ են պատկերացնում կամ հիշում այդ անունը լսելիս:

-Չարենցը հայ մեծանուն բանաստեղծ է, գրող։

-Եղիշե Սողոմոնյան։

-Հայ բանաստեղծ։

-Չարենցը մեր հայ գրողներից է։

-Լավ մարդ էր (հմմմ …)։

-Չգիտեմ (մի խումբ երիտասարդներ)։

Իսկ ահա Չարենցի ստեղծագործություններից առաջինը (երբեմն միակը) նշում են  « Ես իմ անուշ Հայաստանի»-ն:

Կան երիտասարդներ, որ դեռևս դպրոցից են հիշում Չարենցի ստեղծագործություններից:

-«Դանթեական առասպել»։

-«Մահվան տեսիլ»։

-«Ամբոխները խելագարված»։

-«Լուսամփոփի պես աղջիկ»…

Որոշ երիտասարդներ էլ ինքնավստահ նշում են՝ «Անլռելի զանգակատուն», «Մի մրահոն աղջիկ տեսա», «Երկիր Նաիրի» շարք…

Դե լավ, գուցե շփոթել են լավ մարդուն, բանաստեղծին, փողոցը, թղթադրամի վրայի «մարդուն» …

-Ի՞նչ գիտեք Չարենցի մասին:

-Ոչ մի բան չգիտեմ: Մենակ գիտեմ, որ էսօր ծնունդնա:

Շնորհավո′ր ծնունդդ, Չարե′նց:

ՀԵՐԻՔՆԱԶ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

 

*

*