Հայոց ցեղասպանության թանգարանը գրեթե ամեն օր ունենում է թուրք այցելուներ

Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կառուցման 50 ամյակը:

Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կառուցման 50 ամյակը: Այդ կապակցությամբ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում կցուցադրվի Մեծ եղեռնի հուշահամալիրի կառուցման ժամանակագրությունը՝ պատմական լուսանկարներ շինարարության ընթացքից, ինչ կրիչների վրա է արտատպվել հուշարձանի լուսանկարը ու որ երկրներներ են օգտվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ճարտարապետական տեսքից:

Ապրիլի 24-ին կգործի նաեւ հազվագյուտ պատմական դրոշների ու զինանշանային հորինվածքների ժամանակավոր ցուցադրությունը, որը անկախության 25-րդ տարեդարձին բացված ցուցադրության միայն մի մասն է :

Ժամանակավոր ցուցադրության կողքին առանձին տեղ կհատկացվի նաեւ բացառիկ նմուշների ցուցադրությունը:

Անդրադառնալով վերջին մեկ տարվա գործունեությանը՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց՝ կարեւոր ձեռքբերում է համարում այն, որ գրեթե ամեն օր ունենում են ազգությամբ թուրք այցելուներ թանգարանում: Սա նշանակում է, որ իրենց աշխատանքն արդյունք է տալիս: Արդեն մեծ հնչեղություն ստացած «Խոստում» ֆիլմի էկրանավորմանն էլ իրենք մասնակցել են անհրաժեշտ նյութեր տրամադրելով: Հայ համայնքի ու թանգարան-ինստիտուտի գործընկերների ջանքերով Ռիգայում Հայոց ցեղասպանության թեմայով մշտական ցուցադրության բացումն էլ մեծ իրադարձություն է:

Մանրամասները՝ տեսանյութում

 

*

*