Ադրբեջանի թեկնածուն չի պայքարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար

Բյուլբյուլօղլուի թեկնածությունը հետ է կանչվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի ընտրություններից
byulbyuloglu

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունների երկրորդ փուլում Ադրբեջանի թեկնածու, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն դադարեցրել է պայքարն այդ պաշտոնի համար՝ հետ կանչելով իր թեկնածությունը:

58 քվեներից ստանալով 20-ը՝ ընտրություններում առաջատարն է Կատարի թեկնածու, դոկտոր Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քաուարին: Ինչպես տեղեկանում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքից, Ալ-Քաուարին գլխավորում էր թեկնածուների ցուցակը նաև ընտրությունների առաջին փուլում:  Երկրորդ փուլում մրցակցել են միայն վեց թեկնածուներ:

Ընտրությունների երրորդ փուլը կկայանա վաղը, և եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների մեծամասնությունը, ապա կանցկացվեն նաև չորրորդ և հինգերերորդ փուլեր: Ընտրությունների վերջնական արդյունքներ հայտնի կդառնան հոկտեմբերի 13-ին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր քարտուղարը, ով այդ պաշտոնում կփոխարինի Բուլղարիան ներկայացնող Իրինա Բոկովային, պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 15-ին:

*

*