Բրազիլիայում դիմակահանդեսի մի հատվածը նվիրված է եղել Հայաստանին

Դպրոցի կազմակերպած շոուն կոչվել է «Viva Hayastan»:

Բրազիլական Սան Պաուլո քաղաքում մեկնարկած ամենամյա դիմակահանդեսի շրջանակում Rosas de Ouro սամբայի դպրոցն իր ելույթը նվիրել է Հայաստանին ու հայ ժողովրդին:

Ինչպես նշում է estacaoarmenia.com կայքը, դպրոցի կազմակերպած շոուն կոչվել է «Viva Hayastan»: Այն բաղկացած է եղել հինգ թեմայից՝ «Դրախտն Արարատի հովիտներում», քրիստոնեություն, հայկական հերոսներ, մշակույթ և «Մայր Հայաստան»:

Տեսանյութում այդ հատվածից փոքր դրվագը կարող եք դիտել 50:56 րոպեից։

brazilia-karnaval

brazilia--karnaval-hayastan

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները