«Ոսկե արջ»-ին հավակնում է 21 ֆիլմ

Գերմանիայում մեկնարկել է «Բեռլինալե» միջազգային կինոփառատոնը
berlinale

Գերմանիայում մեկնարկել է «Բեռլինալե» միջազգային կինոփառատոնը․ այն բացվել է «Շների կղզին» մուլտֆիլմի ցուցադրմամբ։

Այս տարվա հիմնական մրցույթին մասնակցում է տարբեր երկրների 26 ֆիլմ, որոնցից 21-ը հավակնում են փառատոնի գլխավոր պարգեւին՝ «Ոսկե արջ»-ն։

Բեռլինի առաջին կինոփառատոնը բացվել է 1951 թվականի հունիսի 6-ին` Ալֆրեդ Հիչքոքի «Ռեբեկա» ֆիլմով:

Դափնեկիրների պարգեւատրման արարողությունը կկայանա փետրվարի 24-ին՝ Berlinale Palast-ում: Փակումը տեղի կունենա փետրվարի 25-ին։

*

*