«Շամշադինի մեղրի եւ հատապտուղների» փառատոնը՝ Բերդում

Նպատակն է խթանել զբոսաշրջության, նաեւ տարածաշրջանի տնտեսական, մշակութային զարգացումը:
paraton

Օգոստոսի 12-ին եւ 13-ին տավուշցիներին եւ ոչ միայն, մեկ հարկի տակ է համախմբելու «Շամշադինի մեղրի եւ հատապտուղների» փառատոնը: 6-րդ անգամ Բերդ քաղաքում անցկացվող միջոցառման նպատակն է խթանել զբոսաշրջության, նաեւ տարածաշրջանի տնտեսական, մշակութային զարգացումը:

Ըստ «Տավուշի հոգեւոր վերածնունդ հիմնադրամի» տնօրեն Հայկ Չոբանյանի` փառատոնի շնորհիվ ավելացել է մեղրի ու հատապտուղների արտադրությունը: Վերջին տարիներին այս փառատոնում մեծ է հատկապես երիտասարդների ակտիվությունը: Ակնկալվում է, որ այս տարի այցելուների թիվը կհասնի 3 հազարի:

*

*