Թե ինչպես Այվազովսկին հասավ Անգլիա ու դարձավ… կին (տեսանյութ)

BBC-ի յուրօրինակ անդրադարձը Հովհաննես Այվազովսկու 200 ամյակին
ayvazovskii

Հովհաննես (Իվան) Այվազովսկու ( հուլիսի 17 (29), 1817, Թեոդոսիա — ապրիլի 19 (մայիսի 2), 1900, Թեոդոսիա) 200 ամյակը Մեծ Բրիտանիայում աննկատ անցավ-նշանավոր ծովանկարիչն այնտեղ այնքան էլ հայտնի չէ։

Սակայն ոչ մեծ, կարելի է ասել՝ տնային մի թատրոն, որը գտնվում է  ծովափնյա Սենտ Լեոնարդ օն Սի քաղաքում, անդրադարձել է նկարչի հոբելյանին հատուկ ներկայացմամբ, որի վերնագիրն է «Ծով նկարող մարդու տունը»։

Ներկայացումը շատ անսովոր է. բացի նրանից, որ այն տեղավորվել է մի տան մեջ,  Հովհաննես Այվազովսկու դերակատարն էլ կին է։

*

*