Տիգրան Համասյանը համերգով հանդես կգա Գյումրիում

Համերգը բարեգործական բնույթ է կրում...
tigran-hamasyan

Նոյեմբերի 11-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում համերգով հանդես կգա դաշնակահար Տիգրան Համասյանը։ Համերգը բարեգործական է. ողջ հասույթը կփոխանցվի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամին։ Կազմակերպիչն է PROF Production ընկերությունը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ Համասյանը բարեգործական համերգ էր տվել Գյումրու «Ֆանտաններ» կոչվող թաղամասում, և համերգի հասույթը փոխանցվել էր գյումրեցի երիտասարդների ակցիային, ովքեր ուզում են դրամահավաքի միջոցով բնակարաններ գնել 13 անօթևան ընտանիքի համար:

*

*