Բալթյան երկրներում մեկնարկել է հայկական մշակութային շաբաթը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին

Համերգը տեղի է ունեցել Լիտվայի «Պալիեսիաուս դվարաս» պատմական համալիրում...

Լիտվայի Իգնալինայի շրջանի «Պալիեսիաուս դվարաս» պատմական համալիրում ապրիլի 20-ին տեղի է ունեցել մշակութային միջոցառում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին, որը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Լիտվայում ՀՀ դեսպանությունը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով, շնորհակալություն հայտնելով համալիրի ղեկավարությանը միջոցառումը հյուրընկալելու համար, նշել է, որ այս համերգով բալթյան երկրներում սկսվում է հայկական մշակութային շաբաթը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 104-րդ տարելիցին:

Հանդիսությանը դաշնամուրային դուետով հանդես են եկել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը  և Լատվիայի կոմպոզիտորների միության անդամ, Լատվիայի վաստակավոր արտիստ Րաֆֆի Խարաջանյանը. կատարել են հայ և լիտվացի ականավոր կոմպոզիտորների գործերը, որոնք արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատականին։

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել հայկական գինիների ներկայացման և համտեսման արարողություն։

*

*