Բալետի արտիստները պահանջում են օպերային թատրոնի բալետախմբի ղեկավարի հրաժարականը

«Այստեղ հավաքվելու պատճառը ղեկավարի վատ վարքագիծն է»
baleti-artistner3 (1)

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստները պահանջում են բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը:

«Այստեղ հավաքվելու պատճառը ղեկավարի վատ վարքագիծն է, ղեկավարի սխալները, որոնք բերում են այսպիսի տհաճ պատկերի: Նա չի ճանաչում մեծ, փոքր, իմ ներկայացումները, որոնք ես եմ բեմադրել, միկրոֆոնը վերցնում է եւ միանձնյա ուզում ղեկավարել, բայց ես սխալներ եմ տեսնում, բայց չեմ կարող բարձրաձայն գոռալ, որ դերասանները լսեն: Միկրոֆոնը պիտի իր ձեռքում լինի, մեծ սեր ունի միկրոֆոնի հետ, դրա համար շատ բաներ թերի են մնում ներկայացումներում: Հասկացանք, որ այսպես շարունակվել չի կարող, այսպիսի դեպք ես չեմ հիշում մեր բալետում երկար տարիների ընթացքում, այսպիսի անախորժ երեւույթ, եւ ստիպված ենք դիմել այսպիսի քայլի»,- ասաց Գալստյանը:

Արտիստները նշեցին, որ այս հարցով դիմել են Արմեն Գրիգորյանին, Կոնստանտին Օրբելյանին, մշակույթի նախարարությանը, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել:

 

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը հերքում է մեղադրանքները, հավաստիացնում է, որ միայն աշխատանքային պահանջներ է ներկայացրել պարողներին, որոնց նրանք սովոր չեն: Նա չի պատրաստվում հեռանալ իր պաշտոնից:

 

 

*

*