Բակո Սահակյանը Տիգրան Մանսուրյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով

80-ամյա հոբելյանի կապակցությամբ...
bako-sahakyan-tigran-mansuryan2

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին հանդիպում է ունեցել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի մշակույթի ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը 80-ամյա հոբելյանի կապակցությամբ անվանի կոմպոզիտորին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ՝ կարեւորելով նրա ավանդն Արցախում մշակույթի զարգացման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները