Բազալտե հուշասյուն՝ Բաբկեն Ներսիսյանի հոբելյանի առթիվ

Երևանում` Աբովյան 21 հասցեում...
babken-nersisyan2

Հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ Երևանում` Աբովյան 21 հասցեում, կանգնեցվեց արտիստի բրոնզե դիմաքանդակով բազալտե հուշասյունը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 7-ին:

Ներկաների թվում էին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը, ռեժիսոր Արմեն Էլբակյանը, Բաբկեն Ներսիսյանի որդին՝ Տիգրան Ներսիսյանը։

Հուշասյան քանդակագործը Տիգրան Արզումանյանն է, ճարտարապետը՝ Լևոն Իգիթյանը: Այն կանգնեցվել է «Բաբկեն Ներսիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Բաբկեն Ներսիսյանը ծնվել է 1917 թվականի հուլիսի 18-ին Թիֆլիսում:  17 տարեկանում ընդունվել է Թիֆլիսի Պատանի հանդիսատեսի թատրոն։ Հետո Վարդան Աճեմյանը նրան հրավիրում է Հայաստան։ 1955 թվականին  տեղափոխվել է Գ. Սունդուկյանի անվան թատրոն: Թատրոնում  տարբեր ներկայացումներում մարմնավորել է Համբոյին, Պեպոյին, Քաջ Նազարին, Աբիսողոմ աղային, Արա Գեղեցիկին և այլ կերպարների:

1957 թվականից նկարահանվել է կինոյումՄարմնավորել է Սայաթ-Նովային, Բաբլոևին, Աբբաս Միրզային և այլոց

Մահացել է 1986 թվականին։

 

*

*