«Ստեղծագործությունը պետք է միշտ հուզի ունկնդրին…»

Առնո Բաբաջանյանի մահվան 34-րդ տարելիցն է...

«Ստեղծագործությունը պետք է միշտ հուզի ունկնդրին: Երաժշտության ճշմարտայնության առաջին անհրաժեշտ պայմանը և չափանիշը հուզականությունն է: Այն պետք է հուզի քեզ, ցնցի, մտնի սիրտդ և ոչ թե զարմացնի»:

34 տարի առաջ այս օրը մահացավ հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը (1921-1983 թթ):

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային ստեղծագործություններ, որոնք գրվել են դասական, ջազ, էստրադային ժանրերում։

Լայն ժողովրդականություն են վայելում կոմպոզիտորի երգերը, որոնք դասվում են էստրադային երաժշտության լավագույն նմուշների շարքին՝ «Առաջին սիրո երգը», «Կամուրջներ», «Երևանի սիրուն աղջիկ», «Королева красоты», «Твои следы» և այլն:

Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում («Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկա»,«Հարսնացուն հյուսիսից» և այլն) հնչում են նրա հեղինակած երգերը:

*

*