Շառլ Ազնավուրի 93-ամյակը կնշվի նաեւ Երեւանում

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձն իր անվան հրապարակում նշելն արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել:
sharl-aznavur

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձն իր անվան հրապարակում նշելն արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել: Այս տարի ևս Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում  կանցկացվի բացօթյա համերգ, որը յուրօրինակ հարգանքի տուրք է մեծ երգչի արվեստին, կյանքին և գործունեությանը: Շանսոնյեն դառնում է 93 տարեկան:

«Ազնավուրը ֆանտաստիկ երևույթ է: Նրա նման մարդիկ 200 տարին մեկ են ծնվում: Նա մեծագույն արտիստ է, որի առաջ պետք է խոնարհվել: Այս համերգին մեր հարգանքն ենք արտահայտելու նրա նկատմամբ»,- նշեց, համերգի մասնակից, երգիչ Արամոն:

Ծրագրում Ազնավուրի սիրված երգերը կհնչեն նաև Հայկ Պետրոսյանի,  Սոնա Ռուբենյանի, Բորյա Եգանյանի, Էդգար Խաչատրյանի, Տիգրան Մուչյանի, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի, «Kami friends project»-ի, DJ Beatman-ի կատարմամբ:

 

 

*

*