Ազնավուրը Սանկտ Պետերբուրգից վերադառնում Է Ֆրանսիա

Ազնավուրի առողջական վիճակը բժիշկների մոտ մտավախություն չի առաջացնում:
aznavur

Աշխարհահռչակ շանսոնյե և երգահան Շառլ Ազնավուրը, որը չեղարկել Է համերգը Սանկտ Պետերբուրգում, ապրիլի 26-ին կվերադառնա Ֆրանսիա: Այդ մասին ապրիլի 26-ին գրում է Parisien թերթը՝ վկայակոչելով արտիստի ներկայացուցիչ Վինսան Ստարկին:

Ազնավուրի առողջական վիճակը բժիշկների մոտ մտավախություն չի առաջացնում: «Համերգից առաջ փորձի ժամանակ մաեստրոյի մեջքը բռնվել է, դրա համար ստիպված եղանք չեղարկել միջոցառումը: Բժիշկները բուժզննում են անցկացրել ու հաստատել, որ դա մկանային սպազմ էր: Այնպես որ ոչ մի լուրջ բան չկա: Հիմա նա արդեն հյուրանոցում է, հանգստանում է», -ՏԱՍՍ-ին ասել է աղբյուրը:

«Օկտյաբրսկի» սրահի գեղարվեստական ղեկավար Էմմա Լավրինովիչը ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ելույթը հետաձգվել է մինչեւ 2019 թվականի ապրիլ՝ կապված արտիստի անբավարար առողջական վիճակի հետ: Ինչպես ֆրանսիական թերթին պարզաբանել է Ստարկը, 93-ամյա արտիստին չեն հոսպիտալացրել, բժիշկները պարզապես բուժզննում են անցկացրել. ապրիլի 26-ին նա կմեկնի Ֆրանսիա:

*

*