Շառլ Ազնավուրը կոտրել է ձեռքը

Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի հարավային Նիմ քաղաքում հիվանդանոց է տեղափոխվել:
sharl-aznavur

Ֆրանսահայ  շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի հարավային Նիմ քաղաքում հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին հաղորդում է BFM TV հեռուստաալիքը:

Ազնավուրն ընկել եւ կոտրել է ձեռքը: Նշվում է, որ 93-ամյա երգիչն ընկել է Մուրյես կոմունայի իր տանը: Ազնավուրը վնասել է ուսոսկրը:

Ապրիլի վերջին էլ Շառլ Ազնավուրը վատ ինքնազգացողության պատճառով չեղարկել էր ելույթները Ռուսաստանում եւ վերադարձել Փարիզ:

*

*