Ազնավուրին կհուղարկավորեն ծնողների եւ որդու կողքին

Շառլ Ազնավուրին կհուղարկավորեն հոկտեմբերի 6-ին, ընտանեկան գերեզմանատանը
sharl-aznavur-yerevan

Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ-երգահան Շառլ Ազնավուրին կհուղարկավորեն հոկտեմբերի 6-ին, ընտանեկան գերեզմանատանը` Մոնֆոր-լ’Ամորիում (Իվլին). հայտնում է BFM-ը: Այնտեղ են հանգչում նրա ծնողները և 25 տարեկանում մահացած որդին` Պատրիկը:

Վաղը Փարիզի 8-րդ շրջանի հայկական Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն` միայն ընտանիքի անդամների, հարազատների և պաշտոնատար անձանց ներկայությամբ:

*

*