«Ես Այվազովսկին եմ» մուլտիմեդիա-ներկայացում՝ նվիրված Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին

Սցենարի հիմքում Այվազովսկու կենսագրական փաստերն են, փաստաթղթերը, նամակները, նաև ժամանակակիցների հիշողությունները:
ayvazovski

Արտփլեյ (ARTPLAY) դիզայներական կենտրոնն առաջարկում է «Ես Այվազովսկին եմ» մուլտիմեդիա-ներկայացումը, որտեղ Այվազովսկու դերում հանդես կգա հայտնի ռուս դերասան Սերգեյ Գարմաշը: Ներկայացումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Մոսկվայում՝ Արտպլեյ (ARTPLAY) դիզայներական կենտրոնում:

Սցենարի հիմքում Այվազովսկու կենսագրական փաստերն են, փաստաթղթերը, նամակները, նաև ժամանակակիցների հիշողությունները: Կներկայացվի Հովհաննես Այվազովսկու մանկությունը, որին վիճակված էր դառնալու աշխարհահռչակ ծովանկարիչ:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ից, Այվազովսկու ծննդյան օրը, Մոսկվայի հեղինակավոր Տրետյակովյան պատկերասրահում կազմակերպվել է նկարչի գործերի ցուցադրություն: «Իզվեստիա» թերթը գրում է, որ վաճառվել է 150 000 տոմս:

*

*