Այվազովսկու կտավը՝ Christie’s աճուրդի գլխավոր լոտ

Ընդհանուր առմամբ աճուրդում վաճառքի է ներկայացվելու 268 լոտ:
ayvazovski-mayramut

Հովհաննես Այվազովսկու «Մայրամուտը Վենետիկում» կտավը կդառնա Christie’s աճուրդի տանը (Լոնդոն) նոյեմբերի 26-ին անցկացվելիք աճուրդի գլխավոր լոտերից մեկը: Ընդհանուր առմամբ աճուրդում վաճառքի է ներկայացվելու 268 լոտ:

Այվազովսկու «Մայրամուտը Վենետիկում» կտավը գնահատվում է 400-600 հազար ֆունտ ստեռլինգ (515-775  հազար ԱՄՆ դոլար): 1873 ստեղծված կտավը վերջին 20 տարում արվեստի շուկայում չի հայտնվել:

Ջոն Կլյուգեի մասնավոր հավաքածուի նկարի վաճառքից ստացված եկամուտն ուղղվելու է Նյու Յուրքի Կոլումբիայի համալսարանին:

*

*