Այվազովսկու ցուցահանդեսը մեկ ամսում մեկ տարվա եկամուտ է բերել Պատկերասրահին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն
ayvazovski

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Նախարար Արմեն Ամիրյանը ներկայացրել է 2017 թ. մշակույթի նախարարության կողմից իրականացված միջոցառումները, մասնավորապես, առանձնացնելով Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված «Արարում» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում, որը Հայաստանի մասշտաբով ռեկորդային այցելություններ է ապահովել՝ 46207 այցելու. 1 ամսվա ընթացքում պատկերասրահի եկամուտը կազմել է շուրջ 15 մլն դրամ (2016 թ. պատկերասրահի տարեկան եկամուտն է եղել 15 մլն դրամ):

Կազմակերպվել են «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեն և «Music Drive Fest» երաժշտական առաջին միջազգային ռոք-փառատոնը: Հիմնադրվել է «Ծիծեռնակ» ազգային երաժշտական առաջին մրցանակաբաշխությունը: Կազմակերպվել է ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի հանրահռչակման 4 փառատոն, ապրիլի 24-ին կազմավորվել է և Երևանում համերգ է ունեցել Համահայկական նվագախումբը: 

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*