Ավիշայ Քոենը ելույթ կունենա Հայաստանում

Նա վաղ տարիքից դաշնամուր է նվագել:
avisha-coen2

Իսրայելցի ջազ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենն իր եռյակի հետ առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանում:  Համերգը տեղի կունենա մայիսի 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ելույթ կունենան նաև երաժիշտներ Իտամար Դոարինը (հարվածային գործիքներ) և Օմրի Մոռը (դաշնամուր):

Համերգն իրականանում է Prime Production-ի և Արդշինբանկի նախաձեռնությամբ: Աջակիցներն են Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսությունը, Ջազի հայկական ասոցիացիան և «Մուրան» ընկերությունը:

Ավիշայ Քոենը ծնվել է 1970 թվականին Երուսաղեմում: Վաղ տարիքից դաշնամուր է նվագել: Երբ երաժիշտը 14 տարեկան էր, ծնողները տեղափոխվում են ՍենտԼուիս, որտեղ նա սիրահարվում է ջազին: Իսրայելական բանակում ծառայելուց հետո Քոենը որոշում է կոնտրաբաս նվագել սովորել: 1992-ին տեղափոխվում է Նյու Յորք: Սկզբնական շրջանում աշխատում է որպես բանվոր շինարարությունում, սակայն աստիճանաբար հայտնի է դառնում երաժշտական շրջանակներում։ 

 

*

*