Արթիկի մշակույթի կենտրոնը անվանակոչվեց Տիգրան Մանսուրյանի անունով

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգային երեկոն...
tigran-mansuryan

Արթիկի մշակույթի կենտրոնում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգային երեկոն, որի ժամանակ հնչել են Իսահակյանի ու Չարենցի բանաստեղծությունների հիման գրված մանսուրյանական երգաշարերը:

Մաեստրոյի մասնակցությամբ և հարյուրավոր երաժիշտների ներկայությամբ Արթիկի մշակույթի կենտրոնը անվանակոչվեց Տիգրան Մանսուրյանի անվամբ:

Արթիկի ընտրությունը պատահական չէ՝ Մանսուրյանի մանկության և պատանեկության տարիներն անցել են այս քաղաքում:

Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանն ընթերցեց ավագանու որոշումը, որով Տիգրան Մանսուրյանին շնորհվեց Արթիկի պատվավոր քաղաքացու կոչում:

Երեկոյի ավարտին կոմպոզիտորը դաշնամուրով կատարեց հատված «Կտոր մը երկինք» ֆիլմի համար իր գրած երաժշտությունից:

 

*

*