Արվեստը՝ երիտասարդի ներկայացմամբ․ հունիսի 8-ին կմեկնարկի «Արտ-Ֆեստ 2017»-ը

Թատերական ներկայացումներ, կինոդիտումներ, ցուցահանդեսներ․․․

«Արտ-Ֆեստ 2017» երիտասարդական միջազգային փառատոնը կանցկացվի հունիսի 8-ից 18-ը: Ծրագիրը բավական հագեցած է լինելու: Թատերական ներկայացումներ, կինոդիտումներ, ցուցահանդեսներ, նորաձեւության ցուցադրություններ, գրական ընթերցումներ, վարպետաց դասեր եւ այլ միջոցառումներ:

«Արտ-Ֆեստն» այս տարի եւս կհյուրընկալի մասնակիցների տարբեր երկրներից: Մրցութային ծրագրի թատերական ներկայացումների դիտումները մեկնարկել են դեռ մարտից: Ժյուրիի անդամները այցելել են Երեւանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ, որտեղ նրանց դատին է ներկայացվել «Մեր բակի խենթերը» ներկայացումը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*