Կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը

Այս տարի նվիրված էր հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին:
artavazd

Ավանդույթի համաձայն` Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին, Երևանում` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, անցկացվեց «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին:

«Երբ Արտավազդ երկրորդ թագավորը բեմադրում էր առաջին ներկայացումը, երազում էր թատերական գերտերություն ունենալու մասին: Կարծում եմ` մենք այդ երազանքը կարող ենք իրականություն դարձնել, քանի որ ունենք հրաշալի թատրոններ, դերասաններ, բեմադրիչներ»,-  նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նրա խսքով` կինոն կարող է հանրահայտ դարձնել, հեռուստատեսությունը` հարուստ, իսկ թատրոնը  բարի և ազնիվ:

Մրցանակաբաշխությանը տեսաֆիլմի միջոցով անդրադարձ կատարվեց անվանի դերասան Էդգար Էլբակյանին և նրա որդին ` Արմեն Էլբակյանը, «Էդգար Էլբակյանի անվան հատուկ մրցանակ»-ը հանձնեց դերասանուհի Գրետա Մեջլումյանին «Վարագույրը չի փակվում» ներկայացման մեջ իր մարմնավորած կերպարի համար:

«Թատերարվեստին արժանապատիվ ծառայելու համար» մրցանակների արժանացան Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, մնջախաղաց Յուրի Կոստանյանը և Սունդուկյանի թատրոնի աշխատակից Գրիշա Հարությունյանը:

Հայաստանի թատերական գործիչների միությունը  ոսկե մեդալներ շնորհեց 65-ամյա դերասաններ Հարություն Մովսիսյանին, Վիգե Հովսեփյանին և Ռուդոլֆ Ղևոնդյանին:

«Տարվա լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացավ  Սամսոն Մովսիսյանի «Մատնաչափիկը»:

«Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» ճանաչվեց Տաթևիկ Հովակիմյանը «Խոսիր ինձ հետ» ներկայացման համար:

Նույն ներկայացման մեջ մարմնավորած կերպարի համար «Լավագույն երիտասարդ դերասան» ճանաչվեց  Դավիթ Սարգսյանը:

«Տարվա լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում մրցանակի արժանացավ Լիլի Էլբակյանը «Դեկամերոն» բեմադրության համար:

«Լավագույն սցենոգրաֆիա» համարվեց Նարինե Օհանյանի «Մատնաչափիկ» տիկնիկային ներկայացումը:

«Լավագույն զգեստներ»-ի համար «Արտավազդ»-ի արժանացավ Մերի Սարգսյանը:

«Լավագույն երաժշտության հեղինակ» համարվեց Վահե Հայրապետյանը «Կրիպսի մկնիկը» ներկայացման երաժշտության համար:

«Լավագույն երաժշտական ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացավ Նարինե Ստեփանյանի «Տոսկա» օպերային ներկայացումը:

«Լավագույն պլաստիկայի և շարժման ներկայացում» անվանակարգում հաղթեց Պարարվեստի զարգացման հիմնադրամը «Տեսիլաժամեր» բեմադրությամբ:

«Լավագույն կին դերակատար» ճանաչվեց Ջուլիետա Ստեփանյանը «Արծվաբույն» ներկայացման մեջ մարմնավորած կերպարով:

«Լավագույն տղամարդ դերակատար» համարվեց Տիգրան Ներսիսյանը «Պեպո» ներկայացման մեջ Պեպոյին մարմնավորելու համար:

«Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգում մրցանակ ստացավ Վահան Բադալյանի «Շեքսպիր» բեմադրությունը:

Մրցանակաբաշխությանը ցուցադրվեցին պարային ներկայացումներ, որոնք բարձր պահեցին ներկաների տրամադրությունը:

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին: Սկզբնական շրջանում ունեցել է միայն մեկ անվանակարգ` «Թատերարվեստին արժանապատիվծառայության համար», իսկ 1999 թվականից սկսած տարեցտարի ավելացվել էանվանակարգերի թիվը: Մրցանակաբաշխությունը սկզբում անցկացվել է թատերականգործիչների նեղ շրջանակում, իսկ 2008 թվականից ի նշվում է մեծ շուքով:

*

*