Առնո Բաբաջանյանի «Էլեգիա»-ն ու «Նոկտյուրն»-ը՝ օպերայի հարակից տարածքում

Ուղիղ 33 տարի առաջ այս օրը Առնո Բաբաջանյանը հեռացել է կյանքից:
arno-babajanyan

Առնո Բաբաջանյանի «Հայկական ռապսոդիան», «Էլեգիա»-ն ու «Նոկտյուրն»-ը՝ օպերայի հարակից տարածքում. այսօր կոմպոզիտորի հիշատակի օրն է: Ուղիղ 33 տարի առաջ այս օրը Առնո Բաբաջանյանը հեռացել է կյանքից, թողնելով գործեր, որոնք հավերժ են:

Նա առաջին ստեծագործությունը գրել է 9-ը տարեկանում ու հենց այդ ժամանակից Բաբաջանյանին պիտի նկատեր Արամ Խաչատրյանը:

«Կյանքիս մեծ մասը ես ապրել եմ Ռուսաստանում: Մոտ 40 տարի եվ մինչեւ հիմա իմ հայկական արտասանությունը չի փոխվել: Նման հայկական ակցենտ կա նաեւ իմ երաժշտության մեջ: Հայկական շունչ»,- մի անգամ ասել է կոմպոզիտորը:

Չնայած Բաբաջանյանի ստեղծագործությունները հայկական էին «բայց խորհրդային տարիներին նրա գործերը սիրելի ու հոգեհարազատ էին շատերին՝ նաեւ Հայաստանի սահմաններից դուրս: Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» եւ այլն:

*

*