«Արմմոնո»-ն իր շուրջ է համախմբել աշխարհի տարբեր երկրներից ժամանած դերասաններին

Վրաստանը ներկայացնող Բեսո Զանգուրին նշել է, որ շատ հետաքրքիր ներկայացում են հանձնելու հայ հանդիսատեսի դատին.
armmono

Մոնո-ներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն արդեն 15-րդ անգամ է անցկացվում Երեւանում: Երեւանյան թատերական հարթակներում շարունակում են հանդես գալ աշխարհի տարբեր երկրներից ժամանած դերասանները: Սուսաննա Բաղդասարյան-Ֆլեյսն իր «Ապրել եմ ուզում» ներկայացմամբ երկրորդ անգամ է մասնակցում այս փառատոնին՝ «Տրիումֆ» ծրագրի շրջանակում. նախորդ տարի նրա ներկայացումը մեծ հաջողություն էր ունեցել, ինչի շնորհիվ փառատոնին երկրորդ անգամ նույն ներկայացմամբ մասնակցելու հրավեր է ստացել:

«Արմմոնոյին» մասնակցելուց հետո տարբեր երկրներից հրավերներ է ստացել: Վրաստանը ներկայացնող «Ռուսթավելու անվան ազգային թատրոնի» առաջատար դերասան՝ Բեսո Զանգուրին նշել է, որ շատ հետաքրքիր ներկայացում են հանձնելու հայ հանդիսատեսի դատին. մայիսի 3-ին Համազգային թատրոնում նա կխաղա «Փսիխոզ 4.48» ներկայացումը:

«Ռոման Վիկտյուկի» թատրոնի առաջատար դերասան Դմիտրի Բոզին էլ խոստացել է այսօր Տիկնիկային թատրոնում կախարդական ներկայացում պարգեւել հանդիսատեսին:

«Ինձ համար առաջին տեղում Հայաստանն է ու հայ հանդիսատեսը, իմ մարդիկ, իմ երամի մարդիկ, որի մասին խոսում եմ, դա անհամեմատելի բան է: Բայց ինչու չէ, եթե դրսում էլ հաջողություն ունենամ,  արդեն պլյուս է»,- ասում է Սուսաննա Բաղդասարյան-Ֆլեյսը:

 

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*