Կհնչեն «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի հաղթողների անունները

Մրցույթին մասնակցել են աշխարհի 14 երկրի 48 դաշանակահարներ:
armenia

Այսօր կամփոփվի «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնը: Մրցույթին մասնակցել են աշխարհի 14 երկրի 48 դաշանակահարներ: Նրանցից 20-ն անցել են եզրափակիչ փուլ եւ կայանալիք գալա համերգի ընթացքում արդեն կհնչեն մրցանակակիրների անունները:

5 լավագույնները հնարավորություն կունենան մասնակցելու Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի դաշնակահարների մրցույթին, որի մրցանակային ֆոնդն աշխարհում թերեւս ամենամեծն է ՝ 200.000 եվրո: Իսկ առաջին տեղը զբաղեցրած հաղթողը կստանա 100.000 եվրո:

Մրցույթին հրավիրված աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը հայ հանդիսատեսին կներկայացնի Յոհաննես Բրամսի «Ջութակի կոնցերտը» եւ այլ ստեղծագործոթյուններ:

Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հույս է հայտնել, որ միջոցառումը նորանոր հնարավորություններ կստեղծի մասնակիցների համար ու հաղթողները հետագայում էլ ավելի մեծ հաջողություններ կունենան:

*

*