Նախագահն այցելել է նկարիչներ Հովհաննես Զարդարյանի և Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոցներ — Երկիր Մեդիա

Նախագահն այցելել է նկարիչներ Հովհաննես Զարդարյանի և Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոցներ

Այս տարի նշվում է Զարդարյանի 100-ամյակը
naxagah-arvestanoc

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է անվանի գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի արվեստանոց:

Այս տարի նշվում է նկարչի 100-ամյակը, եւ այդ կապակցությամբ նախագահը շնորհավորել է նրա դստերը՝ նկարչուհի Անահիտ Զարդարյանին եւ թոռնուհուն:

Նախագահը դիտել է հայր եւ դուստր Զարդարյանների գործերը, զրուցել նկարչի գեղարվեստական ժառանգության, ինչպես նաեւ 100-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպվելիք ցուցահանդեսների մասին:

Արմեն Սարգսյանն այսօր այցելել է նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց:

Նախագահ Սարգսյանը դիտել է նկարչի ստեղծագործությունները, նշել, որ նա Էլիբեկյանների ընտանեկան նկարչական ավանդույթների արժանի շարունակողն է։

Հանրապետության նախագահը անվանի արվեստագետի հետ զրուցել է նրա բեմանկարչական աշխատանքների, հայ կերպարվեստի պատմության եւ զարգացման վերաբերյալ:

*

*