Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

Նա սրտաբանական բաժանմունքում է...

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է: Նրան տեղափոխել են Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նա սրտաբանական բաժանմունքում է, ինֆարկտով հիվանդների ռեանիմացիայում»,- հաստատել են ինստիտուտից:

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երեւանում: Ջիգարխանյանը սերում է թիֆլիսահայ հնագույն սերունդից: Երբ Արմենը ընդամենը մեկ ամսական էր, նրա հայրը՝ Բորիսը, հեռանում է ընտանիքից, եւ Արմենը հորն առաջին անգամ տեսնում է դեռահաս տարիքում: Նրան դաստիարակել է խորթ հայրը, որի հետ տղայի մոտ ձեւավորվել էին ջերմ հարաբերություններ:

Արմենը մեծանում էր ռուսալեզու միջավայրում, սովորել է ռուսական դպրոցում, սակայն տիրապետել է նաեւ հայկական ու ռուսական մշակույթի այբուբենին: Մայրը մոլի թատերասեր էր եւ բաց չէր թողնում ոչ մի ներկայացում:

*

*