Արմեն Ամիրյանն Օպերայում կրճատումների անհրաժեշտություն է տեսնում

Այս մասին ՀՀ մշակույթի նախարարն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
opera

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կրճատումների անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին ՀՀ մշակույթի նախարարն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 600 աշխատակից ունի: Կրճատումների կարիք կա»,- ասաց նախարարը՝ անդրադառնալով թատրոնում իրականացվող կրճատումներին:

Նախարարը դժվարացավ պատասխանել հարցին, թե կրճատումների արդյունքում որքան կլինի աշխատակիցների թիվը, սակայն նշեց, որ թատրոնի ղեկավարությունը կարող է այդ հարցն առանձին ներկայացնել:

Անդրադառնալով Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը տապալելու միջադեպին, Արմեն Ամիրյանն ընդգծեց, որ բոլոր մեղավորները պատժվել են և թատրոնն անցել է իր բնականոն աշխատանքին: Նախարարը հստակեցրեց, որ 25-26 անձ պատժվել է. նրանք խիստ նկատողություն են ստացել:

*

*