Արմեն Ամիրյանը նախագահի հետ քննարկել է նախարարության առաջնահերթ ծրագրերը

Մինչև 2021 թ.-ը պետք է ավարտվի...
amiryan

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպմանը նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի և 2017թ. նախարարության իրականացրած աշխատանքների ու 2018թ. նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին:

Նախարարի զեկուցմամբ՝ առաջիկա ծրագրերի շարքում 2018թ. օգոստոսի 30-ից սեպտեմբերի 17-ը նախատեսված են Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերը Արաբական Միացյալ Էմիրություններում։

Առաջիկա ծրագրերի շարքում նախարարը նշել է, որ մինչև 2021 թ. պետք է ավարտվի գրադարանների, կինոժառանգության, երաժշտական ստեղծագործությունների ֆոնդերի թվայնացումը, իսկ մինչև 2021 թվականի դեկտեմբեր կստեղծվի հայ մշակույթի ստեղծագործական ամբողջ ներուժը պատկերող տեղեկատվական թվային շտեմարան։

Մանրամասները՝ այստեղ:

*

*