Արմեն Ամիրյանը Լոս Անջելեսում հանդիպել է տեղի հայկական պարախմբերի ղեկավարների հետ

Հայաստանում հուլիսին կկազմակերպվի պարարվեստի փառատոն
armen-amiryan-amn

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հոկտեմբերի 10-ին Լոս Անջելեսում հանդիպել է տեղի հայկական մի շարք պարախմբերի ղեկավարների հետ, քննարկել այդ ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Ներկաները հայտնել են, որ սիրով կհամագործակցեն և իրենց նպաստը կբերեն հայ պարի հանրահռչակման գործին։

Պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանում հուլիսին կկազմակերպվի պարարվեստի փառատոն: Լոսանջելեսյան մասնակից պարախմբերից յուրաքանչյուրը կստանձնի Հայաստանի որևէ մարզում, որևէ գյուղում գործող պարախմբի հովանավորությունը (ֆինանսական օգնություն, բեմական հագուստ, հայաստանյան փառատոնին համատեղ մասնակցություն և այլն)։

Պայմանավորվածությունների շարքում է Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում հայկական պարը հանրահռչակող ելույթների, համերգների կազմակերպումը։

ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում մշտապես կաջակցի պարախմբերի ելույթներին՝ դահլիճներ, իր ենթակայության համերգային այլ հարթակներ, տարազների և երաժշտության հարցում աջակցություն տրամադրելով, մարզային ելույթներ կազմակերպելով։

Նախարարության 2018 թվականի առաջնահերթություններից է Հայաստանում պարարվեստի զարգացումը և աշխարհում հայ պարարվեստի առաջխաղացումը։

 

*

*