Այսօր մեկնարկում է «Արեւորդի» 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

Այս տարի ծրագրում ներառված կինոդիտումները, ցուցահանդեսները կանցկացվեն նաեւ․․․
arevordi

«Արեւորդի» 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 13-ից 17-ը: «Արեւորդին» ձեւաչափը փոխել է. այս տարի ծրագրում ներառված կինոդիտումները, ցուցահանդեսները կանցկացվեն նաեւ Երեւանի մոտ 2 տասնյակ այլ վայրերում: Իսկ նպատակը մեկն է. հասանելի դառնալ բազմազան թիրախային խմբերի: Փառատոնը դարձյալ կբարձրաձայնի բնապահպանական խնդիրները. կլիմայի փոփոխությունից մինչեւ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ:

Այս տարի փառատոնը ստացել է բնապահպանական ֆիլմերի ռեկորդային՝ 1.214 հայտ, որից հանձնաժողովն ընտրել է 83-ը: Դրանց ուղերձը մեկն է՝ փոխել մարդկանց անպատասխանատու կենսակերպը, որի հետեւանքը կործանարար է: Փառատոնի մեկնարկը կտրվի այսօր՝ ժամը 19:00-ին Երեւանի Սիրահարների այգում Լեոնարդո Դիկապրիոյի եւ Մարտին Սկորսեզեի հեղինակած «Ջրհեղեղից առաջ» ֆիլմով:

«Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

*

*