Ներկայացվել է «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք»-ի 14 հատորները

Նախատեսվում է 60-70 հատոր հրատարկել:
14-hator

Արեւմտյան Հայաստանի բնակավայրերին եւ Կիլիկիային վերաբերող գրավոր հսկայական ժառանգություն փրկվել է կորստյան վտանգից: 5 տարի առաջ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինի նախաձեռնությամբ եւ հանձնարարականով սկսվեց մի մատենաշարի տպագրություն, որում ամփոփված են այս շրջանների պատմությունն ամենայն մանրամասնություններով՝ բնակության հիմնման պատմությունից մինչեւ տեղահանություն, այնուհետեւ Ցեղասպանությունից փրկվածների կյանքը Սփյուռքի գաղթօջախներում:

2012թ-ից մինչեւ այսօր 14 հատոր է տպագրվել, 15-րդն արդեն տպագրության է հանձնված։ Նախատեսվում է 60-70 հատոր հրատարկել: Մատենաշարը տպագրվել է Մեծի տանն Կիլիկո կաթողիկոսարանի տպարանում՝ Անթիլիասում, ամեն հատորը 1000 օրինակով: Բոլոր հատորներից 50 օրինակ Հայաստանի համապատասխան կառույցներին է հատկացվել:

*

*