Կյանքից հեռացել է հանրահայտ երգչուհի Արետա Ֆրանկլինը

Rolling Stone ամսագիրը Ֆրանկլինին ճանաչել է պատմության մեջ մեծագույն երգչուհի:
aretha-franklin

Յոթանասունվեց տարեկան հասակում մահացել է երգչուհի Արետա Ֆրանկլինը: Ինչպես տեղեկացնում է lenta.ru -ն, այս մասին հայտնում է Associated Press-ի թվիթերյան էջը:

Rolling Stone ամսագիրը Ֆրանկլինին ճանաչել է պատմության մեջ մեծագույն երգչուհի: Օգոստոսի 13-ին կինոքննադատ Ռոջեր Ֆրիդմանը հայտնել էր, որ երգչուհին մահամերձ է:

Նրա խոսքով՝ 76-ամյա «սոուլի թագուհին» լուրջ հիվանդությամբ էր տառապում:

2010 թվականին Ֆրանկլինի մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Երգչուհու վերջին ելույթը տեղի է ունեցել 2017 թվականին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները