Մահացել է Արեգ Նազարյանը (լուսանկարներ)

Նա հայ ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, կինոռեժիսոր, ձայնային ռեժիսոր, «Ոստան Հայոց» խմբի հիմնադիրներից էր

Ծանր հիվանդությունից հետո 55 տարեկան հասակում այսօր մահացել է հայ ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, կինոռեժիսոր, ձայնային ռեժիսոր, «Ոստան Հայոց» խմբի հիմնադիրներից Արեգ Նազարյանը։

Նա ծնվել է 1964 թ. հունիսի 18-ին Երևանում։

1986 թվականին ստեղծել է «Ոստան Հայոց» ռոք խումբը, որի բաս-կիթառահարն էր և երգերի հիմնական մասի հեղինակը։ 1990-1992 թթ. մասնակցել է Արցախյան պատերազմին։ 2005 թ-ից «Ուստա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենն էր, 2009 թվականից՝ «National Geographic Traveler» ամսագրի հայաստանյան գլխավոր խմբագիրը։ «Արտավազդ և Կլեոպատրա» ռոք-օպերայի հեղինակն է։

Արեգ Նազարյանին հուղարկավորելու են Եռաբլուրում։

*

*