Կայացավ եվրատեսիլյան «Fly with me» երգի պրեմիերան (Տեսանյութ)

Երգի երաժշտության հեղինակներն են Լիլիտ եւ Լեւոն Նավասարդյանները, բառերը՝ Ավետ Բարսեղյանը եւ Դավիթ Ծերունյանը:

 

Մարտի 18-ին կայացավ «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան. երգչուհի Արծվիկը եվրատեսիլյան երկրպագուներին եւ եվրոպաբնակ հանդիսատեսին կներկայանա «Fly with me» երգով: Երգի երաժշտության հեղինակներն են Լիլիտ եւ Լեւոն Նավասարդյանները, բառերը՝ Ավետ Բարսեղյանը եւ Դավիթ Ծերունյանը:

Արծվիկ Հարությունյանը ծնվել է 1984 թվականին Կապան քաղաքում: Ծննդից 5 տարի անց Արծվիկի ընտանիքը տեղափոխվում է Ռուսաստանի Դաշնություն` Մոսկվա: Մաթեմատիկական ուղղվածություն ունեցող դպրոցում ուսում ստանալուց հետո, Արծվիկն իր կրթությունը որոշում է շարունակել Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում` փորձելով իր ապագան կապել հոգեբան-լոգոպետի մասնագիտության հետ: Դրան զուգահեռ նաեւ փորձել է իր ներուժը դրսեւորել բազում այլ ասպարեզներում, սակայն երաժշտությունը «հաղթանակել» է:

*

*