Արծվիկը մասնակցել է եվրատեսիլյան առաջին փորձին (տեսանյութ)

«Չեմ կարողանում ճիշտ բառեր գտնել զգացողություններս փոխանցելու համար»

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը մասնակցել է եվրատեսիլյան առաջին փորձին եւ շատ ոգեւորված է: Այս մասին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Չեմ կարողանում ճիշտ բառեր գտնել զգացողություններս փոխանցելու համար: Այս պահերի մասին երազել եմ դեռ այն ժամանակ, երբ լրացնում էի «Դեպի եվրատեսիլ»-ի հայտը:  Ամեն բան այնքան տպավորիչ է, այնպիսի թեւեր եմ ստանում, երբ բեմում գիտակցում եմ, որ ներկայացնում եմ իմ երկիը»,- նշում է Արծվիկը:

«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակի` երեկվա եվրատեսիլյան փորձը լավագույնն է ճանաչվել մրցույթը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների կողմից եւ արժանացել 100 առավելագույն միավորի:

«Շատ շնորհակալ եմ բոլորին քվեարկության եւ օժանդակության համար: Չափազանց հաճելի անակնկալ էր ինձ համար»,- նշում է Արծվիկը:

Հաջորդ փորձը կկայանա մայիսի 5-ին:

Այսօր Արծվիկը կմասնակցի եվրատեսիլյան տեսաբացիկի երկրորդ մասի նկարահանումներին, իսկ մայիսի 4-ին հանդիպում կունենա Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո:

*

*