Համագործակցության նոր հուշագիր` ԱՀ և ՀՀ մշակույթի նախարարությունների միջև

Հուշագրի ստորագրման արարողությունից հետո նախարարները պատասխանեցին լրագրողների հարցերին:
armen-amiryan-arcax-hushagir

Փետրվարի 3-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ Արցախ կատարած այցի շրջանակում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության միջև ստորագրվեց պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին հուշագիր:

Ինչպես հաղորդում են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից,  հուշագիրը կարևորվում է մասնագիտական փորձի փոխանակումը և մեթոդական օժանդակությունը, համագործակցությունը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման ոլորտներումԱրցախի Հանրապետության պատմամշակութային և բնապատմական արգելոցների զարգացման ծրագրերի մշակման և իրագործման ուղղությամբ:

Ըստ հուշագրի նախատեսվում է նաև պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտի վերաբերյալ գիտահանրամատչելի գրականության համատեղ հրատարակում, ՀՀ Նախարարության կողմից աջակցություն թանգարանային նոր ցուցադրությունների կազմակերպման, գտածո հնագիտական նյութերի մաքրման եւ վերականգնման գործում, համատեղ ցուցահանդեսների և գիտական կոնֆերանսների կազմակերպում, ինչպես նաև հրատապ հնագիտական պեղումների և հուշարձանների մոնիթորինգի համատեղ կազմակերպում և իրականացում:

Այս ամենը կյանքի կոչելու նպատակով կհաստատվի ոլորտային համագործակցության միջոցառումների ծրագիր և կստեղծվեն համատեղ աշխատանքային խմբեր, որոնք պարբերաբար կհանդիպեն ու կքննարկեն աշխատանքների ընթացքը:

Հուշագրի ստորագրման արարողությունից հետո նախարարները պատասխանեցին լրագրողների հարցերին:

 

*

*