Պատերազմում ոտքը կորցրած արցախցին պարել է՝ կատարելով ընկերոջը տված խոստումը

Մի լուսանկարի պատմություն, որն ապրեցնում է․․․

Երբ Արցախում, հարսանիքի թեժ պահին, հարսանյաց սրահի մեջտեղում աթոռ դրեցին եւ ձեռնափայտերով տղամարդը նստեց ու սկսեց խոսել, լուսանկարիչ Գերման Ավագյանը, որը հյուրերի շարքում էր, մտածեց՝ կենաց է ասում: Հետո պատերազմում ոտքը կորցրած արցախցին 5 րոպե մեկ ոտքով պարեց: Դա նրա խոստումն էր իր ընկերոջը, ում հետ 90-ականներին հոսպիտալում էր ծանոթացել․ պատերազմի դաշտում նա մեկ ոտքից էր զրկվել, ընկերը՝ երկու: Հարսն այդ մարդու ընկերոջ դուստրն էր։

«Գիտեք` ասում է, մենք երկար ժամանակ խոսում էինք, թե ոնց ենք պարելու մեր էրեխեքի հարսանիքին, եւ քանի որ Խորիկը մահացել է երեք տարի առաջ, ասաց, ես խոսքս պիտի կատարեմ: Ես Խորիկին ասել եմ, որ ինչ էլ լինի, ես պարելու եմ իր աղջկա հարսանիքին, էդ աթոռը շպրտեց մի կողմ ու սկսեց պարել»,- պատմում է  լուսանկարիչը։

Ու դրանք պարզապես թռիչքներ չէին, իսկական պար էր, ասում է Գերման Ավագյանը: Պատմության հերոսը լուսանկարչի ուշադրությունը դեռ Տող գյուղում՝ հարսի հայրական տան բակում էր գրավել, լուսանկարել էր, թեեւ տղամարդը խնդրել էր չնկարել իրեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*