Արցախի Սուրբ Ստեփանոսի տարածքում 120 նոր կոթող են հայտնաբերել

Արցախում հնագիտական հետազոտությունները շարունակվում են:
peghumner

Արցախում հնագիտական հետազոտությունները շարունակվում են: Տիգրանակերտում, Վաճառի Սուրբ Ստեփանոսում եւ Դադիվանքում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը նշել է, որ արդեն 4-րդ կարասային թաղումն են պեղել Տիգրանակերտում, իսկ Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցում՝ հարավային պատին զուգահեռ 6 մետր երկարությամբ գաղտնարան են գտել, բայց դեռեւս անհասկանալի է, թե ինչին է ծառայել, քանի որ ոչ մուտք ունի, ոչ ելք:

Սուրբ Ստեփանոսի տարածքում էլ 120 նոր կոթող են հայտնաբերել: Հնագետի խոսքով, Արցախի հնագիտական հետազոտություններով տեղի իշխանություններն էլ են հետաքրքրված, բայց առավել մեծ է անհատների ներգրավվածությունը: Այս կոթողներ այցելուների թիվն աճել է վերջին շրջանում:

Համլետ Պետրոսյանը վստահ է, որ մեծ դերակատարությունն ունի Վարդենիս-Մարտակերտ նորաբաց ավտոճանապարհը, որը նոր կյանք է հաղորդել այս ամբողջ շրջանին:

 

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*