«Արամի 23 հասցեում գտնվող շենքը չի քանդվի»․ ՀՀ մշակույթի փոխնախարար

․․․այդ տարածքում պատմամշակութային հուշարձան համարվող կառույց կա:
arami 23 (1)

Երևանի Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքերից մեկը, որտեղ 2002 թվականից գործունեություն է ծավալում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, փլուզման եզրին է: Երգչախմբի անդամները և նրանց սատարողները քայլեր են ձեռնարկում շենքը փրկելու համար: «Որևէ մեկը թող չկասկածի, որ այդ շենքը կանգուն է մնալու»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:

Շենքի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներ կատարող ընկերությունը հաշվի չի առել այն հանգամանքը, որ այդ տարածքում պատմամշակութային հուշարձան համարվող կառույց կա:

«Ես նրանց ասացի, որ հուշարձանը կարևոր նշանակություն ունի, ու պետք է այն պահպանել: Եթե  շենքին ինչ-որ բան պատահի,  իրենք դրա համար պատասխանատվություն կկրեն»,- նշել է Տիգրան Գալստյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները